ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը եւս հաջողությամբ չի պսակվել. թեկնածուներից ոչ մեկը կրկին ձայների մեծամասնություն չի հավաքել:
Երկրորդ փուլի քվեարկությունից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն դարձյալ չի հաջողվել ընտրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի պաշտոնի համար դիմել են վեց երկրների ներկայացուցիչներ: Նրանց թվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Վիետնամի Ազգային հանձնաժողովի ղեկավար Սուան Շո Ֆամը եւ Եգիպտոսի ընտանիքի եւ հասարակության հարցերով նախկին նախարար Մուշիրա Հաթաբը:
Գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարում է նաեւ Կատարի դիվանագետ Համադ բին Աբդուլազիզ Ալ Քավարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Չինաստանի ներևկայացուցիչ Ցյան Տանը, Լիբանանի մշակույթի նախարարության խորհրդական Վերա Էլ Խուրի Լաքեյը ու Ֆրանսիիայի մշակույթի նախկին նախարար Ֆրանսիայի Օդրի Ազուլեն:
3 թեկնածուներ՝ Գվատեմալայի ներկայացուցիչ Խուան Ալֆոնսո ֆուենտես Սորիան, Իրաքի քաղաքական գործիչ Սալեխա Ալ Խասնավին եւ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ավելի վաղ հետ էին կանչվել: Բյուլբուլօղլուն քվեարկության առաջին փուլից հետո հանել էր իր թեկնածությունը: