ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 24-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կմասնակցի «Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքար» խորագրով համաժողովին:
Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ մոտ 90 պետությունների բարձրագույն զինվորականների` զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձեւաչափով անցկացվող համաժողովը միտված է տարբեր տարածաշրջաններում ծայրահեղական եւ ահաբեկչական կազմակերպությունների դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը, ջանքերի համադրմանն ու ներդաշնակեցմանը:
Հոկտեմբերի 24-ի երեկոյան գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնից կմեկնի Վիսբադեն (ԳԴՀ)՝ Եվրոպական բանակների հրամանատարների ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով: