ՌԴ-ն և Թուրքիան աշխատում են զբոսաշրջության զարգացման վերաբերյալ նոր միջկառավարական համաձայնագրի պատրաստման համար:
Ռուսաստանը և Թուրքիան զբոսաշրջության վերաբերյալ նոր միջկառավարական համաձայնագիր են պատրաստում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն՝ հղում անելով Զբոսաշրջության հարցերով դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Սաֆոնովին:
Գործակալության զրուցակիցը պատմել է, որ հինգշաբթի Անթալյայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի միջև զբոսաշրջության զարգացման հարցերով աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված նոր միջկառավարական համաձայնագրի պատրաստման վրա: Բանն այն է, որ նախորդ համաձայնագիրը ստորագրվել է 1995 թ., այդ ժամանակից 22 տարի է անցել և զբոսաշրջության զարգացման պայմանները հիմա արդեն քիչ այլ են»,- նշել է Սաֆոնովը: