Բաքվի և Երևանի միջև բանակցություններն անհրաժեշտ են առնվազն այն պատճառով, որ սահմանին երիտասարդներ չմահանան, շփման գծում առնվազն մի քանի օր չկրակեն։
ԼՂ շուրջ բանակցություններն անհրաժեշտ են շփման գծում առնվազն մի քանի օր չկրակելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա Գազետա»-ն։
Պարբերականի դիտարկմամբ՝ Սարգսյանի և Ալիևի Ժնևյան հանդիպումից հետո շփման գծում հակամարտող կողմերը հարաբերական խաղաղություն են պահել, սակայն այն երկար չի տևել։
«Երևանում հակված են կարծելու, որ ագրեսիայի բռնկումը այն բանի ապացույց է, որ Ժնևյան բանակցությունների ժամանակ Հայաստանի նախագահ Սարգսյանը կոշտ հայտարարություն է արել՝ Ադրբեջանը միակողմանի որոշում չպետք է ակնկալի։ Ուստի, Բաքուն կրկին որոշել է իրավիճակը սրել։
Չնայած նրան, որ բանակցություններն ընթացել են գաղտնի պայմաններում, իսկ Ալիևն ու Սարգսյանը խոստացել են դրա էությունը չբացահայտել, նախկինի պես կարգավորման համար քննարկման թեման Մադրիդյան սկզբունքներն են։
Այլ սխեմա, որի միջոցով կողմերը որևէ բանակցություն կունենա, ուղղակի չկա։ Եվ միգուցե չի էլ կարող լինել։
Մադրիդյան սկզբունքների բոլոր կետերը լուծելի են, բացի վերջինից՝ Բաքուն Ղարաբաղի ապագան տեսնում է Ադրբեջանի կազմում, Երևանը ցանկացած ձևով, բայց ոչ միայն Ադրբեջանի կազմում։
Ամեն դեպքում բանակցություններն անհրաժեշտ են, ոչ թե նրա համար, որ կլոր սեղանի լուրջ, միգուցե, լուսավոր գաղափար կծնվի, որը բոլորին ձեռնտու կլինի, այլ նրա համար, որպեսզի շփման գծում առնվազն մի քանի օր չկրակեն և երկու պետությունների ժողովուրդներին, որոնց ի վերուստ է տրված լինել հարևաններ, չկորցնեն կյանքով լի երիտասարդների»,-գրել է պարբերականը։