Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը բյուջեի քննարկումների ժամանակ 2018 թվականի բյուջեն անարդար ու անխիղճ է անվանել։
Մեր հարկերը ոչ թե բարօրության, այլ պատերազմի համար են ավելացնում․ Փայլանը բողոքել է C-400-ի գնման դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ HDP-ի հայ պատգամավորը խիստ քննադատել է թուրքական իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ շեշտելով, թե երկրում հարկերը բարձրացվում են ոչ թե բարօրության, այլ պատերազմներին պատրաստ լինելու համար։ «Բյուջեում ծախսերն ամենաշատը ավելացել են անվտանգության բաժնում։ Այսինքն միլիոնավոր քաղաքացիներ ավելի շատ հարկեր են վճարելու, որ գնվի C-400: Իշխանությունները պատերազմական քաղաքականության փոխարեն, լավ կլիներ ժողովրդավարական ճանապարհով լուծեին հարեւանների հետ հարցերը եւ C-400 կամ այլ զինատեսակների վրա ծախսվող գումարի կարիք չէր լինի»,-ասել է Փայլանը։