Ռուսաստանը նոյեմբերի 1-ից չեղարկում է Թուրքիայից լոլիկի ներկրման կոշտ արգելքը։
Ռուսաստանը չեղարկել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չնայած սահմանափակումները դեռևս պահպանվում են, սակայն մինչև տարեվերջ Անկարան կարող է ռուսական շուկա մատակարարել 50 հազար տոննա լոլիկ։ Եթե թուրք արտադրողներն օպերատիվ կերպով վերսկսեն մատակարարումները, ապա ռուսաստանցիները կունենան նրանց արտադրանքը գնելու հնարավորություն արդեն ամսվա սկզբին, փոխանցում է RIA Novosti-ն։ Ռուսաստանը Թուրքիայից մի շարք մթերքների մատակարարումների էմբարգո էր սահմանել 2016 թվականի հունվարի 1-ից։ Անցած տարվա աշնանից սահմանափակումներն աստիճանաբար հանվում են։