Artsakhpress

Ռազմական

Շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է. Շավարշ Քոչարյան

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է՝ սկսած 1995թ.-ից:

Շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է. Շավարշ Քոչարյան

Շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է. Շավարշ Քոչարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «1995թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև եռակողմ համաձայնագիր է ստորագրվել, որը խոսում է կրակի ռեժիմի դադարեցման ամրապնդման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: Այսինքն, այդ մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է»,-  շեշտեց Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ տարբեր առիթներով հայկական կողմը բարձրացրել է հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին, նույնիսկ եղել են պայմանավորվածություններ, որ պետք է ներդրվեն այդ մեխանիզմները, սակայն Ադրբեջանը խոչընդոտել է: Մենք պնդելու ենք, որ Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունը: Սա նախապայման չէ, որովհետև, ինչպես ասացի, Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է, որը պետք է կյանքի կոչվի»,- ընդգծեց Քոչարյանը:

Փոխնախարարը նաև հստակեցրեց, որ առանց Արցախի Հանրապետության մասնակցության որևէ մեկը չի կարող Արցախի կարգավիճակի և տարածքային ամբողջականության հետ կապված որոշումներ կայացնել: «Սա շատ լավ գիտակցում են միջնորդները և պատահական չէ, որ միշտ ասում են, որ երբ կգա օրը, երբ կոնկրետ բանակցությունները պետք է առաջ շարժվեն, առանց Արցախի մասնակցության դա անհնար է»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Շավարշ Քոչարյանն ասաց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը քանդելն Ադրբեջանի երազանքն է: «Բանակցային ձևաչափը մեզ հայտնի է, որտեղ միջնորդներ են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք երկրներ, որոնց խնդիրը նաև խաղաղության ապահովումն է: Հասկանալի է, թե ինչ զսպաշապիկ է սա Ադրբեջանի համար, որը խոսում է ուժային լուծումների մասին: Դրա համար էլ նրանք ցանկանում են քանդել բանակցային ձևաչափը: Բայց մենք նրանց ջրաղացին ջուր չենք պատրաստվում լցնել: Մենք ասում ենք, որ եթե հակամարտությունը չի կարգավորվում, դրա մեղավորը ոչ թե միջնորդներն են, այլ Ադրբեջանը»,- ընդգծեց փոխնախարարը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search