Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը քննադատության է ենթարկել Իրանի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները, համաձայն որոնց՝ Իրանն առաջարկել է ֆինանսավորել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը։
Զարիֆը քննադատության է ենթարկել Իրանի հասցեին ԱՄՆ-ի կեղծ նորությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«ԿՀՎ կեղծ նորություններ՝ «Ալ-Քաիդային» առնչվող ընտրված փաստաթղթերով. Իրանը չի կարող պարզերես անել սեպտեմբերի 11-ի իրադարձություններում ԱՄՆ-ի դաշնակիցներին»,-գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում։
Զարիֆն արել է այդ հայտարարությունները՝ արձագանքելով «Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող ենթադրյալ փաստաթղթերի հրապարակմանը։
Այդ փաստաթղթերում, որոնք «նախատեսված են բացառապես ԱՄՆ դաշնակիցների վրայից ամոթի բիծը մաքրելու համար, հաստատվում է, որ Իրանն առաջարկել է ֆինանսական և ռազմական աջակցություն տրամադրել ահաբեկչական խմբավորմանը»։ Սակայն Թեհրանը մշտապես թափանցիկ դիրքորոշում է զբաղեցրել ահաբեկչական կազմակերպությունների՝ ինչպես ԴԱԻՇ-ի, այնպես էլ «Թալիբանի» և «Ալ-Քաիդայի» նկատմամբ։