Շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում հանդես կգա առանց առաջատարի:
Լևոն Արոնյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնության վերջին տուրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունականա Կրետե կղզում այսօր կկայանա Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրը: Հայաստանի մրցակիցը Սերբիան է: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը չի մասնակցի այս մրցախաղին: Առաջին խաղատախտակին հանդես կգա Գաբրիել Սարգսյանը:
Լևոն Արոնյանը 7 հնարավորից Եվրոպայի առաջնությունում հավաքեց միայն 4,5 միավոր: