«Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Մուստաֆա Թունան ընտրվել է Անկարայի նոր քաղաքապետի պաշտոնում:
Անկարայի նոր քաղաքապետը Մուստաֆա Թունան է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Անկարայի նախկին քաղաքապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչՄելիխ Գյոքչեկը հայտարարել էր, որ նախագահ Էրդողանի խնդրանքով հրաժարական է տալիս:
Նշվում է, որ Թունան Անկարայի քաղաքային ժողովի պատգամավորների ձայներրի մեծամասնությամբ է ընտրվել:
Ավելի վաղ նա Անկարայի Սինջան շրջանի ղեկավարն է եղել:
Գյոքչեկը, ով նախկինում 1994 թվականին ընտրվել էր Անկարայի քաղաքապետ եւ 4 անգամ վերընտրվել էր այդ պաշտոնում, Twitter-ում շնորհավորել է Թունային: