Լույս է տեսել երիտասարդ գրող Ինգա Քալանթարյանի՝ զոհված զինծառայողների հիշատակին նվիրված «Հավերժի ճամփորդ» գիրքը:
Լույս է տեսել «Հավերժի ճամփորդ» գիրքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ինգա Քալանթարյանն ասել է, որ գրքի համար նախաբան է ընտրել իր հեղինակած բանաստեղծությունները՝ նվիրված հերոսածին մայրերին:
«Դրանով ցանկանում եմ ընթերցողի ուշադրությանն արժանացնել այն մեծ սիրո և հոգատարության արժեքը, ինչի կարիքն այնքան ունի յուրաքանչյուր որդեկորույս մայր»,- նշել է հեղինակը և ավելացրել, որ բացի զոհված ազատամարտիկների մասին կենսագրական տեղեկություններից, գրքում զետեղված են նաև հայրենասիրական բանաստեղծություններ և աքրոստիկոսներ:
Մեր զրուցակցի խոսքով՝ գիրքը հանձնվելու է գրադարաններին, իսկ հերոսների արածն օրինակ է լինելու գալիք սերունդների համար: