ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գրում է էսսեների հավաքածու, որում անդրադառնում է անցած նախընտրական քարոզարշավին:
Հիլարի Քլինթոնը գիրք է գրում նախագահական ընտրությունների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, նախատեսված է, որ գիրքը լույս է տեսնելու այս տարվա աշնանը: Գիրքը թողարկելու է Simon & Schuster հրատարակչությունը, որն արդեն հրապարակել է նրա նախկին վեց գրական աշխատանքը:
Simon & Schuster-ը վերահրատարակելու է նաև Քլինթոնի առաջին գիրքը՝ «It Takes a Village», որը լույս էր տեսել 1996 թվականին: Այն պարունակելու է մի շարք նոր նկարներ և հիմնականում ուղղված է լինելու երիտասարդներին: