Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել Է Բաքու:
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանեց Բաքու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել Է Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Այդ մասին, ասված Է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Վրաստանի կառավարության ղեկավարը դեմառդեմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ավելի ուշ նա հանդիպում կունենա Ադրբեջանի իր պաշտոնակից Արթուր Ռասիզադեի հետ եւ ընդլայնված հանդիպում կանցկացնի երկու երկրների կառավարությունների անդամների մասնակցությամբ: Վրաստանի վարչապետին ուղեկցում են հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, հաղորդել Է Sputnik-ը: