Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ է նկարահանել:
ՄՅՈւ-ն հրապարակել է Մխիթարյանի մասին պատմող ֆիլմի հերթական հատվածը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը ֆիլմից հերթական դրվագն է ներկայացրել:
«Ես միշտ երազել եմ երեխաների համար օրինակ ծառայել: Նրանք ինձ միշտ հարցնում էին, որ արդյո՞ք ես կդառնամ լավ ֆուտբոլիստ, իսկ ես միշտ պատասխանում էի. կարևորը լավ ֆուտբոլիստ դառնալը չէ, այլ լավ մարդ լինելը»,- ասում է Մխիթարյանը տեսանյութում:
Հիշեցնենք, որ այն կցուցադրվի նոյեմբերի 16-ին «MUTV»-ի եթերում կեսգիշերն անց: