Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Լեսթերին»:
ՄՅՈւ-ն չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած Լեսթերին, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման հաշիվը բացվեց 27-րդ րոպեին: Տանտերերի գեղեցիկ հակագրոհի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Վարդին: Մանկունիանցիներն առաջին խաղակեսի վերջում հավասարեցրին հաշիվը: Աչքի ընկավ Խուան Մատան:
Երկրորդ կեսում իսպանացի կիսապաշտպանը կարողացավ իր հաշվին դուբլ գրանցել՝ հաշիվը դարձնելով 1:2:
Խաղի վերջին վայրկյաններին «աղվեսների» ֆուտբոլիստ Մագուայերը կարողացավ դառնալ գոլի հեղինակ և իր թիմին փրկել պարտությունից, փոխանցում է armsport.am-ը:
Խաղի 73-րդ րոպեից «Լեսթերը» խաղում էր 10 հոգով, քանի որ դաշտից հեռացվել էր Ամարտեյը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին: Մխիթարյանը փոխարինեց Խուան Մատային:
Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 42 միավոր և մնաց երկրորդ հորիզոնականում: «Լեսթերը» 27 միավորով 8-րդն է:
«Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:2