Artsakhpress

Մշակույթ

«Վերջին բնակիչը» ֆիլմը Տորոնտոյի կինոփառատոնում «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերի 15-ից 19-ն անցկացված Տորոնտոյի 12-րդ միջազգային «Նուռ» կինոփառատոնում (Pomegranate Film Festival) հաղթող է ճանաչվել՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

«Վերջին բնակիչը» ֆիլմը Տորոնտոյի կինոփառատոնում «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել

 «Վերջին բնակիչը» ֆիլմը  Տորոնտոյի կինոփառատոնում «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տորոնտահայ և հայկական մշակույթով հետաքրքրված օտարազգի հասարակության ուշադրությանը ներկայացված 40 ֆիլմերից՝ Ջիվան Ավետիսյանի՝  ղարաբաղյան հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմով` նոյեմբերի 15-ին ազդարարվել է կինոփառատոնի բացումը, որը ներկայացված էր Արցախին նվիրված հատուկ խորագրում։ Փառատոնի պատվավոր հյուրերի ցանկը համալրել էին՝ Ջիվան Ավետիսյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Դին Քեյնը, Մոնթել Ուիլյամսը և բեյրութահայ երգչուհի Էյլին Խաչատուրյանը:

Նոյեմբերի 19-ին  կայացած մրցանակաբաշխության արարողությանը «Վերջին բնակիչը» ֆիլմին շնորհվել է «Լավագույն ֆիլմ»-ի համար մրցանակը։ Ռեժիսորն իր  շնորհակալական ուղերձն է հղել կինոփառատոնի կազմակերպիչներին, ովքեր կարևորել և բարձր են գնահատել կատարված աշխատանքը։


Ռեժիսորն իր խոսքում անդրադարձել է  նաև Հայաստանում ֆիլմ նկարահանելու դժվարություններին «Այս ամենը բարդ պայքար է, և այդ պայքարում պետք է կարողանալ  ուղղակիորեն չնահանջել և առաջ ընթանալ։  Ֆինանսական առումով՝ արտադրող ընկերության ուսերին է դրված ողջ ծանր բեռը, ինչից էլ բխում են համարտադրողների հետ հետագա քննարկումներն ու համագործակցությունը։ Ընդհանրապես, դժվար է գտնել համարտադրողներ, որոնք կսիրեն արվեստը, միևնույն ժամանակ, թեմայի առումով՝ չեն վախենա սպասվող խնդիրներից: Օրինակ, հեշտ չէ գտնել դերասաններ, որոնք կլինեն համարձակ և պատրաստ՝ մեր հարևանների կողմից «սև ցուցակ»-ում հայտնվելուն, երբ խոսքը արցախյան թեմատիկայով ֆիլմերին է վերաբերում,- ասել է ռեժիսորը և հավելել,- ես ուրախ եմ, որ այդ ճանապարհը կարողացա անցնել ինձ հավատացող մարդկանց շնորհիվ, ինչի արդյունքում էլ, ֆիլմը կարողանում է քայլ առ քայլ իր ճանապարհը հարթել աշխարհում»։


Հանդիսատեսի ոգևորությունը նույնպես մեծ էր, ներկաները տպավորված էին ֆիլմի կյանքային կադրերով և բովանդակությամբ «Շատ կադրեր, կարծես, իսկ և իսկ իրականությունից լինեին: Երբ Աբգարն ու Իբրահիմը թեյ էին խմում, դահլիճում նստածներիս էր փոխանցվում թեյի համն ու բույրը: Բազմաթիվ կադրեր ունեին ուժեղ ենթատեքստ և հզոր էմոցիաներ էին առաջացնում»,- անկեղծանում է հանդիսատեսը։


Կինոփառատոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, Համազգայինի «Սանահին» ֆիլմի ակումբի և «Նուռ» կինոփառատոնի նախաձեռնությամբ, «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը կայացել էր նաև Մոնրեալում, որտեղ նույնպես ֆիլմը ջերմ ընդունելության էր արժանացել։

Առաջիկայում «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը, Blue Knowledge Associazione-ի նախաձեռնությամբ, կկայանա նաև Պադովայում՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն անցկացվող «Dessaran Festival»-ի (Հայկական մշակույթին նվիրված շաբաթ)  շրջանակում, դեկտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին Multisala MPX Sala Giotto-ում։


Տեղեկանք

«Վերջին բնակիչը» ֆիլմի միջազգային առաջխաղացման աշխատանքներըմեկնարկել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայում դրաներկայացմամբ։ Այն ս.թ.հունիսին ցուցադրվել է նաև Շանհայի 20-րդմիջազգային կինոփառատոնի «Panorama» ծրագրում: Դրան հաջորդել էՎենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի«Venice Production Bridge»-ում ֆիլմի ցուցադրությունը։ Իսկ վերջերս՝ Հելսինկիի Սկանդինավյանմիջազգային կինոփառատոնում, ֆիլմն արժանացել էր միանգամից երկու մրցանակի՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն դերասան» անվանակարգերում։  Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «ՈսկեԾիրան» 13-րդ կինոփառատոնիշրջանակներում։
«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս»մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում,որին ներկայացված է եղել65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատարհյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյանլրագրողներիասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձրգնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-իպաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթիկողմից։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել էԼիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում,Շվեդիայում, Նիդերլանդներում,իսկ առաջիկայում սպասվում են նաև ֆիլմիցուցադրություններն Իտալիայում(Պադովա), Հունաստանում, Անգլիայում ևշատ այլ երկրներում։

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղածհայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝մեն-մենակ: Նասպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազածամբոխի կողմից ամուսնու սպանությանը և, հոգեկան խանգարումով,հայտնվել է հիվանդանոցում: ԱդրբեջանցիԻբրահիմը, Աբգարի աղջկանգտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցմանվրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկումգտնում ևբերում է աղջկան՝ Յուրգային:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search