Artsakhpress

Քաղաքական

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը պատրաստակամ է ապահովել ՀՀ-ԵՄ համաձայնագրի հաջողությունը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը պատրաստակամ է ապահովել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջողությունը։

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը պատրաստակամ է ապահովել ՀՀ-ԵՄ համաձայնագրի հաջողությունը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը պատրաստակամ է ապահովել ՀՀ-ԵՄ համաձայնագրի հաջողությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության մամուլի ծառայությունից, այս մասին ասել է կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոն։

Հաղորդագրության մեջ նշված է. «Այսօր` նոյեմբերի 24-ին, Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը (ՀԸԳՀ): Սա առաջին համաձայնագիրն է, որը ստորագրվում է ԵՄ-ի և ԵԱՏՄ անդամ երկրի միջև: Համաձայնագրի տեքստը բանակցությունների սեղանին է եղել մոտ 15 ամիս և նախաստորագրվել է այս տարվա մարտին:

 «Սա պատմական օր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար և արձանագրում է նորմեկնարկ գործընկերների միջև կապերի խորացման և ուժեղացման առումով: Այս ժամանակակից, հավակնոտ և համապարփակ համաձայնագիրը խորհրդանշում է զարգացման, համագործակցության և բարեփոխումների նոր ժամանակաշրջան, և «Հայաստանի եվրոպացիբարեկամներ» կազմակերպությունը պատրաստակամ է ապահովելու դրա հաջողությունը»,- ասել է «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն:

«ՀԸԳՀ-ն ոչ թե ավարտն է, այլ սկիզբն ավելի պահանջկոտ փուլի: Հայաստանն այժմ ունի նորգործիքներ, ավելի լավ է զինված շարունակելու բարեփոխումները, որոնք կապահովեն, որպեսզիհայկական պետությունն ու հասարակությունը դառնան ավելի լավը, արդար, բարեկեցիկ ևժողովրդավար»,- հավելել է պարոն Պինտոն:

ՀԸԳՀ-ի իրականացումը կապահովի վերջին տարիներին ընթացող բարեփոխումների շարունակականությունը` հատկապես իրավական, դատական համակարգերի, հանրային և սոցիալական ինստիտուտների և կառավարման ոլորտներում: Հաշվի առնելով կողմերի կիսած քաղաքական և տնտեսական հետաքրքրությունները` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում Հայաստանի և Եվրոպական Միության միջև առավել ամուր համագործակցության հաստատման համար` տնտեսության, այդ թվում` էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի և առևտրի ասպարեզներում:

Համաձայնագիրը հնարավորության է ընձեռում Հայաստանին խորացնելու իր հարաբերությունները ԵՄ-ի և անդամ պետությունների հետ: Լինելով իր տեսակի մեջ առաջինը` համաձայնագիրը կարող է օրինակ ծառայել և նախադեպ դառնալ Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում ներառված երկրների հետ ԵՄ հետագա հարաբերությունների համար:

Այսօր` ավելի վաղ, նախաստորագրվել է ԵՄ-Հայաստան ավիացիոն համաձայնագիրը` ստեղծելով հնարավորությունների լայն շրջանակ եվրոպական քաղաքների և Հայաստանի միջև օդային կապերի ինտենսիվացման, ինչպես նաև մարդկանց միջև շփումների խորացման և տնտեսական փոխանակումների հետագա աճի համար:

«ՀՀ-ԵՄ հարաբերություններում հետագա կարևոր քայլը պետք է լինի վիզայի ազատականացումը, որը կամրագրի երկու կողմերի պատրաստակամությունը ստեղծելու կամուրջներհասարակությունների միջև` ապահովելով նոր համաձայնագրի հումանիտար կողմը»,- եզրափակել է պարոն Պինտոն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search