ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՊՆ-ից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը այսօր՝ նոյեմբերի 29-ին, Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին: