Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելու հարցը վերջնականապես փակված Է:
Ղրիմի հարցը մեկընդմիշտ փակված է. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվը նոյեմբերի 30-ին Libero իտալական թերթում հրապարակված հարցազրույցում:
«Թեման մեկընդմիշտ փակված Է,- ասել նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ղրիմը միշտ Է մնալու Ռուսաստանի կազմում:- Հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում Է Ղրիմի բնակիչների ազատ , ժողովրդավարական կամաարտահայտությանը, որոնք գիտակցված ընտրություն են կատարել հօգուտ խաղաղության ու բարգավաճման», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: