Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի միջազգային մրցաշարում:
Հայտնի է Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը «London chess classic»-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «London Chess Classic»-ի մեկնարկային տուրում Արոնյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչիի հետ: Մյուս զույգերն են` Կարլսեն-Կարուանա, Ուեսլի-Վաշիե Լագրավ, Նակամուրա-Անանդ և Ադամս-Կարյակին: Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 1-11-ը, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):