Եմենի ապստամբները հայտարարել են, որ թևավոր հրթիռ են արձակել «Բարաքա» ԱԷԿ-ի վրա, որը կառուցվում է Արաբական Միացյալ Էմիրությունների արևմուտքում, Սաուդյան Արաբիայի սահմանի մոտ, դեկտեմբերի 3-ին հայտնել է Associated Press գործակալությունը։
Եմենի ապստամբները հայտարարել են ԱՄԷ-ում կառուցվող ատոմակայանի վրա հրթիռ արձակելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սակայն, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ԱՄԷ-ի իշխանություններն առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը, հայտնում է AP-ն։ Արևմտյան ԶԼՄ-ները նաև տեղեկացնում եմ, որ ԱԷԿ-ի հրթիռակոծման վկայություններ չկան։ 20 մլրդ դոլար արժողությամբ «Բարաքա» ԱԷԿ-ն իր չորս ռեակտորներից առաջինը կգործարկի 2018 թվականին։ Ներկա պահին դա ԱՄԷ-ում միակ ատոմային էլեկտրակայան է։ AP-ն նշում է, որ հրթիռի արձակման մասին ապստամբների հայտարարությունն ստացվել է շիա հոուշի-ապստամբների և Եմենի նախորդ նախագահ Ալի Աբդալա Սալեհի կողմնակիցների մի մասի միջև պառակտման մասին հաղորդումների ֆոնի վրա։ Կողմերի միջև տարաձայնությունները բախումների են հանգեցրել Եմենի մայրաքաղաք Սանայում։ Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014թ. մարտից։ ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի մաս է։ Կոալիցիան աջակցում է Եմենի ներկայիս նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին։