ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշել Է, որ առավելապես մուսուլմանական բնակչությամբ վեց երկրների քաղաքացիներին երկիր մուտք գործելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի արգելքը կարող Է ուժի մեջ մտնել:
Գերագույն դատարանը պաշտպանեց ԱՄՆ վեց երկրների քաղաքացիների մուտքի՝ Թրամփի արգելքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 4-ին Գերագույն դատարանի ինն անդամներից յոթը բեկանեցին նախագահի հրամանագրի վերաբերյալ ստորին ատյանների դատարանների վճիռները: Որոշումը վերաբերում Է հրամանագրի երրորդ տարբերակին, որը Թրամփն ստորագրել Է պաշտոնն ստանձնելու սկզբին: Հրամանագիրն ԱՄՆ մուտքն 90 օրով դադարեցնում Է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների համար, որոնք սերտ ընտանեկան կամ գործարար կապեր չունեն Միացյալ Նահանգների հետ: Նոր տարբերակում սահմանափակումներ են դրվել նաեւ Հյուսիսային Կորեայից ժամանողների, ինչպես նաեւ Վենեսուելայի կառավարության որոշ անդամների վրա: