Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել ԱՀ պետական անկախության մասին հանրաքվեին և Սահմանադրության օրվան նվիրված կլոր սեղան:
ԱՀ պետական անկախության մասին հանրաքվեին և Սահմանադրության օրվան նվիրված՝ կլոր սեղան է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս Ավետիք Հարությունյանն ասել է, որ նախաձեռնության նպատակն է գիտնականների, մասնագետների և հրավիրված անձանց միջոցով բացահայտել մեր Սահմանադրության արժեքը, կարևորությունը հանրային կյանքում, մարդկանց վարքագծում, ինչպես նաև բացահայտել այն անելիքներն ու խնդիրները, ըստ որոնց Սահմանադրությունը կյանքի կկոչվի դրույթների հերթականությամբ:
Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, բուհի դասախոսներ, ուսանողներ: