Ռուսաստանի Դաշության դեսպանատան բոլոր աշխատակիցները լքել են Եմենը, այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են Եմենից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերջինիս խոսքով, հաշվի առնելով Սանայի իրավիճակը, որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի դիվանագիտական ներկայությունը Եմենում: Զախարովան նաեւ նշել է, որ ՌԴ դեսպանը եւ դեսպանատան մի քանի աշխատակից, գտնվելով Էռ Ռիադում, կշարունակեն կատարել իրենց գործառույթները:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ռուսական ինքնաթիռը տարհանել է Եմենի մայրաքաղաքից դիվանագիտական առաքելության աշխատակիցների եւ երկրի այլ քաղաքացիների: