Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը թագավորության տարածքում բալիստիկ հրթիռ է խոցել, որն արձակվել է Եմենից:
Սաուդյան ՀՕՊ-ը խոցել է Եմենից արձակված բալիստիկ հրթիռը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է «Ալ Հադաս» հեռուստաալիքը՝ վկայակոչելով սաուդյան բանակի հրամանատարության ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ հրթիռը տեղական ժամանակով մոտ 10:20-ին ընկել է Նաջրան վարչական շրջանում: Այն արձակել է եմենյան հուսիական «Անսար Ալլահ» շարժումը:
Հեռուստաալիքի զրուցակցի տեղեկություններով՝ մարտի 29-ին սաուդյան ՀՕՊ-ը բալիստիկ հրթիռ էր խոցել Ջիզանում, որն արձակել էին աշխարհազորայինները:
Մարտի 26-ի գիշերը Սաուդյան Արաբիայի տարածքը Եմենի կողմից հրթիռակոծության է ենթարկվել: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ արձակվել է 7 հրթիռ, սակայն դրանք որսացել են եւ ոչնչացրել ՀՀՊ համակարգերով: Երեք հրթիռ ուղղված էր Էր Ռիադի վրա:
Նախնական տեղեկություններով՝ որոշ հրթիռների բեկորներ ընկել են բնակելի շրջանների վրա: