Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Վորոնինի միջազգային մրցաշարում:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Վորոնինի մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային մրցաշարում մարմնամարզիկները սկսել են պայքարը անհատական ձևերում: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, հենացատկերի վարժությումում հավաքելով 14,176 միավոր, դարձել է ոսկե մեդալակիր: Դավթյանը երկրորդն է եղել նժույգթափերի վարժությունում, իսկ զուգափայտերի վրա նա գրավել է 3-րդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Վիգեն Խաչատրյանը, ազատ վարժությունում (13,500 միավոր) գրավել է երրորդ տեղը: Նախօրեին Դավթյանը և Խաչատրյանը թիմային պայքարում գրավել էին 3-րդ տեղը: