Ձյուդոյի Եվրոպայի նորընծա չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանը այս նվաճում համարում է մեծ աշխատանքի արդյունք:
Հպարտ եմ, որ Հայաստանի համար նվաճեցի ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում. Կարապետյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Երկար տարիներ երազում էի այս տիտղոսի մասին: Մրցաշարում բացի ոսկե մեդալից այլ նպատակ չունեի: Ծանր մարզումների և աշխատանքի շնորհիվ հասա այս մեդալին: Հպարտ եմ, որ Հայաստանի համար նվաճեցի ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում»,- ասել է ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը:
Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում, հաղթելով ադրբեջանցի ձյուդոիստ Հիդայաթ Հեյդարովին, դարձավ ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն: Նա կրկնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ցուցանիշը 13 տարի անց: