Արցախի նկարիչների միությանը կից՝ գալիք տարում կստեղծվի երիտասարդ նկարիչների միություն:
Արցախի նկարիչների միությանը կից՝ կստեղծվի երիտասարդ նկարիչների միություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը:
«Միությանը փորձելու ենք ներգրավել Արցախի բոլոր շրջաններում բնակվող երիտասարդ նկարիչներին, քանի որ նրանցից շատերն իրենց տաղանդի դրսևորումները ներկայացնելու հնարավորություն չունեն»,- նշել է Հ. Գասպարյանը և ընդգծել, որ օրերս Շուշիում առաջին անգամ կազմակերպված Արցախում ստեղծագործող երիտասարդ նկարիչների կտավների ցուցահանդեսը միտված է այդ գործընթացը կյանքի կոչելուն:
Նշենք, որ ցուցահանդեսը ցուցադրվելու է նաև Ստեփանակերտում և Արցախի մյուս շրջաններում, որտեղ ներկայացված են 15 երիտասարդ նկարիչների ստեղծագործություններ: