Հունվարի 9-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն. սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու ուղղությունը կլինի հարավ-արևմուտքից՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2 +1, ցերեկը՝ +8 +12: Հունվարի 10-ին և 11-ի գիշերը հանրապետությունում կդիտվի ամպամածություն. սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, իսկ հունվարի 12-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով: