Facebook սոցիալական ցանցը գործարկում է նոր «Today In» անվանումով հավելվածը, որը ներառում է տեղական նորություններ եւ հայտարարություններ:
Facebook-ը նոր հավելվածներ է փորձարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: RecodeNet-ի փոխանցմամբ՝ այս պահին հավելվածի փորձնական տարբերակը մեկնարկել է 12 քաղաքների համար՝ Նոր Օռլեանի, Լոս Անջելեսի, Լիթլ Ռոքի, Արկանզասի, Բիլլինգսի, Մոնրեալի, Պեորիայի, Իլինոյիսի, Օլիմպիայի, Վաշինգթոնի, Բինգամթոնի, Նյու Յորքի:
Նախաձեռնությունը իրականացվում է Facebook- ի լրագրողական նախագծի շրջանակներում, որը նախաձեռնվել է ԱՄՆ նախագահի ընտրություններից անմիջապես հետո եւ հաստատում է Facebook-ի ներդրումը ԱՄՆ գործող նախագահի անսպասելի հաղթանակի համար: