Լիբանանի տարածքում շիաների «Հըզբոլլահ» շարժման դեմ ռազմական ուժի օգտագործման Իսրայելի ցանկացած փորձ նպատակին չի հասնի եւ կլինի հակարդյունավետ քայլ:
Լիբանանի վարչապետը Իսրայելին նախազգուշացրել Է «Հըզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողություններից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նախազգուշացրել Է Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ամեն անգամ նրանք (իսրայելցիները) հայտարարում են, որ ցանկանում են պատերազմ սկսել «Հըզբոլլահ»-ը թուլացնելու նպատակով: Եվ ամեն անգամ, երբ նրանք պատերազմի են գնում Լիբանան, նրանք իրականում ուժեղացնում են «Հըզբոլլահ»-ին եւ թուլացնում պետությունը»,-ընդգծել Է կոալիցիոն կառավարության ղեկավարը:
Հարավային Լիբանանում Իսրայելի եւ «Հըզբոլլահ»-ի միջեւ վերջին հակամարտությունը տեղի Է ունեցել 2006 թվականի ամռանը: Այդ ժամանակվանից լիբանանա-իսրայելական սահմանում գործում Է հրադադարի ռեժիմը, որը հսկում են Լիբանանում տեղաբաշված ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: