Artsakhpress

Միջազգային

Դեմիրթաշն առաջին անգամ կանգնեց դատարանի առջեւ. նրան առաջադրված է 20 մեղադրանք

Թուրքիայի քրդամետ ընդդիմության ղեկավար Սելահեթթին Դեմիրթաշը, 14 ամիս առաջ ձերբակալվելուց հետո, ուրբաթ օրն առաջին անգամ կանգնեց դատարանի առջեւ։

Դեմիրթաշն առաջին անգամ կանգնեց դատարանի առջեւ. նրան առաջադրված է 20 մեղադրանք

Դեմիրթաշն առաջին անգամ կանգնեց դատարանի առջեւ. նրան առաջադրված է 20 մեղադրանք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայում նրան ձերբակալել էին 2Օ16 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո իշխանությունների կողմից սկսված գործողությունների ընթացքում։ Ստամբուլի դատարանի շենքի առջեւ հավաքված մի քանի հարյուր ցուցարարներ վանկարկում էին Դեմիթաշին աջակցող կոչեր։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Դեմիրթաշի նկատմամբ ներկայացված է 20 մեղադրանք։ Ուրբաթ օրը նա դատարան բերվեց ՝՝երկրի նախագահին վիրավորելու՛՛ մասին մեղադրանքով։ Իր հասցեն ներկայացնելու դատարանի պահանջին Դեմիրթաշը պատասխանել է - ՝՝Թուրքիայի խորհրդարան՛՛։

Մասնագիտությամբ իրավաբան Դեմիրթաշը, հարցականի տակ դնելով դատարանի իրավասությունները, պահանջել է իր գործը փոխանցել ավելի բարձր դատարան։ Նա բողոքում է նաեւ, որ իրեն ձերբակալելով, երկրի իշխանությունները ոտնահարել են խորհրդարանական անձեռնմխելիության իր իրավունքը։

Մինչեւ ուրբաթ օրն անցկացված դատական նիստը, նրան չի թույլատրվել մասնակցել նախորդ 9Օ լսումներին։ Իշխանություններն այդ կապակցությամբ հանդելս են եկել ՝՝անվտանգության պատճառաբանություններով՛՛։

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո այստեղ ձերբակալվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող 9 պատգամավոր, մի քանի տասնյակ քաղաքագլուխ ու ավելի քան 1Օ հազար այլ պաշտոնյա։ Այս ամիս ավելի վաղ այս կուսակցության անդամներից, խորհրդարանի անդամ Իդրիս Բալուքենի նկատմամբ կայացվել էր 17 տարվա ազատազրկման վճիռ։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search