Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն արդեն անցել է ծառայության:
Հակոբ Ինջիղուլյանն արդեն անցել է ծառայության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Մեր տեղեկություններով՝ Ինջիղուլյանը ծառայությունը կշարունակի իր բնակավայրին մոտ գտնվող զորամասներից մեկում:
Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ին: Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ մնացել է ավելի քան մեկ տարի, այնուհետեւ հանձնվել է երրորդ երկրի: Իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա վերադարձավ Հայաստան: Նախկին գերին հայտարարեց, որ ադրբեջանցիներն իրեն սպառնում էին գնդակահարությամբ, եթե ինքը ցանկություն հայտնի Հայրենիք վերադառնալ: