«Թուրքական հոսք» նախագիծը հարկավոր Է, որպեսզի մեծանան ռուսական գազ ստանալու բալկանյան երկրների հնարավորությունները:
Լավրովը պարզաբանել Է՝ ում Է հարկավոր «Թուրքական հոսքը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին: Մենք թուրքերի հետ միասին ձգտում ենք բալկանյան երկրների համար մեծացնել ռուսական գազ ստանալու հնարավորությունները: Մեզ մոտ արդեն ակտիվորեն իրագործվում Է «Թուրքական հոսք» նախագիծը: Մենք դա անում ենք բացահայտորեն»,- հայտարարել Է Լավրովը սերբական ԲԵՏԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Նա նաեւ պատրաստակամություն Է հայտնել՝ («Թուրքական հոսքի» վերաբերյալ) «բոլոր որոշումներն ընդունել՝ հաշվի առնելով այն շահերը, որոնք ունեն բալկանյան երկրները, Եվրոպական միությունը»: «Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում Է գազամուղի շինարարություն՝ բաղկացած երկու գծից՝ յուրաքանչյուրը 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: Առաջին գիծը նախատեսված Է թուրքական սպառողներին գազ մատակարարելու համար. այն պլանավորվում Է շահագործման հանձնել 2018 թվականի մարտին, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար (շահագործման ժամկետը 2019 թվականն Է): «Գազպրոմը» քննարկում Է «Թուրքական հոսքը» Բուլղարիայով եւ Սերբիայով կամ Հունաստանով եւ Իտալիայով շարունակելու տարբերակները: