2018թ-ի փետրվարին «Գազպրոմ» ընկերությունն արտահանման ռեկորդային ցուցանիշ է արձանագրել՝ գազի արտահանումը հասցնելով 17.4 միլիարդ քառ. մետրի:
«Գազպրոմ»-ը այս տարվա փետրվարին ռեկորդային քանակությամբ գազ է արտահանել Եվրոպա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այն 6.8 տոկոսով կամ 1.1 միլիարդ քառ. մետրով գերազանցում է նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշը:
«Հեռավոր արտասահման (Եվրոպա-խմբ.) արտահանումներն այս տարվա փետրվարին ավելացել են 2.1 տոկոսով կամ 0.7 միլիարդ քառ. մետրով, որոնք ռեկորդային են արտահանումների պատմության ընթացքում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: