Artsakhpress

Միջազգային

Համաշխարհային լրատվամիջոցներ․ Պուտինի հայտարարությունը դժվար թե փոխի ուժերի հավասարակշռությունը

Նորագույն սպառազինությունների մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթն առաջացրել է արեւմտյան լրատվամիջոցների ոչ միանշանակ արձագանքը։

Համաշխարհային լրատվամիջոցներ․ Պուտինի հայտարարությունը դժվար թե փոխի ուժերի հավասարակշռությունը

Համաշխարհային լրատվամիջոցներ․ Պուտինի հայտարարությունը դժվար թե փոխի ուժերի հավասարակշռությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մի կողմից, պարբերականները նշում են, որ Պուտինի հռետորաբանությունից միանշանակ Սառը պատերազմի «հոտ էր գալիս», մյուս կողմից էլ շատերը համարում են, որ նման արտահայտությունները նորություն չեն, քանի որ ոչ Ռուսաստանի, ոչ էլ ԱՄՆ-ի ռազմական հզորությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ, հայտնում է News.am-ը։

Ընդ որում բոլորը համակարծիք են այն հարցում, որ Պուտինի հայտարարությունները էլ ավելի են սառեցրել Վաշինգթոնի հետ հարաբերությունները։

Washington Post-ի վերլուծաբաններից մեկը նշում է, որ գուցե մինչեւ Սառը պատերազմ դեռ հեռու է, բայց Պուտինի ելույթը «հարաբերությունների առանց այդ էլ սառը ջերմաստիճանը նվազեցրեց  եւս մի քանի աստիճանով»։

«Երկու կողմերի փորձագետներից քչերն են համարում, որ նոր զենքը, եթե ենթադրենք, որ այն իրոք գոյություն ունի, կփոխեր ուժերի հավասարակշռությունը երկու երկրների միջեւ, որոնք արդեն վաղուց ունեն իրար ոչնչացնելու բազմաթիվ հնարավորություններ։ Միաժամանակ լայն տարածված է այն տեսակետը, որ հռետորական հարձակումները, արգելակված դիվանագիտությունն ու ռազմական էսկալացիան, որոնք ավելի բնորոշ են դարձել ԱՄՆ- Ռուսաստան հարաբերություններին, հակակառուցողական են համաշխարհային անվտանգության համար»,- համարում է հեղինակը։

Բրիտանական BBC –ում շեշտվում է, որ նախեւառաջ Պուտինի հայտարարությունը ազդանշան էր այն մասին, որ մոտ ժամանակներս ԱՄՆ- Ռուսաստան հարաբերություններում ջերմացում չի լինելու։ Պուտինը, ըստ երեւույթին, հիմնականում հրաժարվել է Թրամփի հետ սերտ փոխընբռնման հույսերից, համարում են բրիտանացի վերլուծաբանները։

«Քանի որ թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն ավելի շատ են խոսում իրենց միջուկային զինանոցի արդիականացման մասին, նկատելի են դառնում Սառը պատերազմի տագնապալի նշանները։ Ու այն փաստը, որ այդ նոր տեխնոլոգիաներից շատերը մշակվում են այն ժամանակ, երբ սպառազինությունների հանդեպ հսկողության առկա ռեժիմը նորից է փլվում, լրացուցիչ մտահոգություն է առաջացնում»,- համարում է հեղինակը։

Գերմանական Deutsche Welle-ը գրում է, որ Պուտինի հայտարարության կապակցությամբ մտահոգություն են հայտնել ԱՆգելա Մերկելը, Դոնալդ Թրամփը, նաեւ ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ հայտարարությունները, որոնք «սպառնում են դաշշնակիցներին, անընդունելի ու հակակառուցողական են»։ Նա նաեւ հաստատել է այն փաստը, որ դաշինքը զգոնություն կդրսեւորի իր զինված ուժերի գործածման հարցում՝ դաշինքի անդամների դեմ ուղղված օտարերկրյա ագրեսիան զսպելու համար։

Associated Press –ի վերլուծաբան Ռոբերտ Բերնսը նույնպես համարում է, որ Ռուսաստանի վստահեցումները նոր ռազմավարական զենքի մշակման մասին, որը անխոցելի է ԱՐեւմուտքի պաշտպանության համար, դժվար թե փոխի համաշխարհային ուժերի հավասարակշռությունը։

«Ռուսական միջուկային հրթիռները արդեն ունեն հնարավորություն ոչնչացնել ամերիկյան բանակը, իսկ ԱՄՆ պաշտպանության ռազմավարությունը հիմնված է հիմնականում զանգվածային միջուկային զսպող սպառնալիքի ՝ այլ ոչ թե ռուսական հրթիռների դեմ անխոցելի վահանի վրա»,- գրում է նա։

Ընդ որում նա ենթադրում է, որ ԱՄՆ աշխատակազմի կարծիքով Ռուսաստանի քաղաքականությունն ու գործողությունները պարունակում են սխալ հաշվարկի վտանգ, որը կարող է հանգեցնել հակամարտության անվերահսկելի էսկալացիայի Եվրոպայում։

Միաժամանակ շատ փորձագետներ համարում են, որ Պուտինի հայտարարությունները հաշվարկված են ներքին լսարանի համար։ «Պուտինը ոչ այնքան ձգտում է նոր սպառազինությունների մրցավազք սկսել արտասահմանի հետ , որքան փորձում է իր տանը պահպանել հին առասպելը Ռուսաստանի մասին, որի ռազմական հզորությունը միջազգային անվտանգության միակ աղբյուրն է եղել։ Կանգնելով վիդեոէկրանների առաջ, անհեթեթ ձեւով ցուցադրելով հրթիռների արձակումը իրար ետեւից, Պուտինն ասես Արմագեդդոնի վաճառական լիներ»,- գրում է Մարկ Գալեոտտին բրիտանական «Guardian»-ում։

Հեղինակը նշում է, որ Ռուսաստանի պաշտպանական ոլորտն  բավականին թույլ վարկանիշ ունի առաջադեմ համակարգերի առաջ մղման հարցում։ Նրա խոսքով, հնարավոր է, որ Պուտինի ելույթի ամենավառ գիծը այն էր, որ նա ուղղակիորեն սպառազինությունների այդ ծրագիրը կապակցեց իր ջանքերի հետ՝ ստիպել աշխարհին, այսինքն իրականում Վաշինգտոնին ընդունել Ռուսաստանի կարգավիճակը որպես մեծ պետություն․ «Մեզ ոչ ոք չէր լսում։ Ուրեմն լսե՛ք հիմա»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search