Միջազգային

Թիլերսոն. Մենք դեռ հեռու ենք Փհենյանի հետ ուղիղ բանակցություններից

ԱՄՆ-ն երկար ճանապարհ է անցել Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու համար:

Թիլերսոն. Մենք դեռ հեռու ենք Փհենյանի հետ ուղիղ բանակցություններից

Թիլերսոն. Մենք դեռ հեռու ենք Փհենյանի հետ ուղիղ բանակցություններից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է AFP-ն:

Նրա խոսքով` Փհենյանից ազդանշանները կարող են դրական լինել, սակայն Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ լարված բանակցությունները առաջիկա օրերին չեն կայանա: «Կարծում եմ, ինչպես  նախագահ Թրամփն է ասել (կան), դրական ազդանշաններ, որոնք Սեուլի հետ երկխոսության միջոցով գալիս են Հյուսիսային Կորեայից», - news.am-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է նա:

 «Բայց եթե խոսենք ուղղակի բանակցությունների մասին, մենք դրանից հեռու ենք, մենք պարզապես պետք է իրատես լինենք», - ասել է Թիլերսոնը: Նրա կարծիքով, առաջին քայլը կլինի բանակցությունների շուրջ բանակցությունները` պարզելու համար «արդյոք պայմանները ընդունելի են նրա համար, որպեսզի սկսենք մտածել բանակցությունների մասին»:


     

Քաղաքական

Տնտեսություն

Ռազմական