Մարտի 19-25-ը Միլանում (Իտալիա) կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի գեղասահորդները պատրաստվում են Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն ասել է, որ Միլանում հանդես կգան Սլավիկ Հայապետյանը և Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը:
Հայտացուցակում կա նաև Անաստասիա Գալուստյանի անունը.
«Սլավիկ Հայրապետյանը, Ալեքսանդր Ուրմանովի գլխավորությամբ, մարզվում է Ադլերում:
Նա Միլան կգա հոր` Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Հայրապետյանի հետ: Մինչ այդ Սլավիկը մարտի 16-ին հանդես կգա Լյուքսեմբուրգում կայանալիք Coupe de Printemps միջազգային մրցաշարում:
Թինան և Սիմոնը Եվրոպայի առաջնությունից հետո մրցաշարերի չեն մասնակցել, նրանք մարզվում են Կանադայում իրենց անհատական մարզիչների գլխավորությամբ»,-ասել է Մելանյա Ստեփանյանը: