Ծանրամարտի մեծահասակների 2018 թ. աշխարհի առաջնության մրցավայրը փոխվել է:
Ծանրամարտի 2018 թ. աշխարհի առաջնության մրցավայրը փոխվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Լիմայի փոխարեն տարվա կարևորագույն մրցաշարը կընդունի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադը:
Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF):
IWF-ի գործադիր կոմիտեն միաձայն ընդունել է Թուրքմենստանի առաջարկը, քանի որ Պերուն հրաժարվել էր իր մայրաքաղաքում անցկացնել աշխարհի առաջնությունը:
Աշխաբադն ԱԱ-ն կընդունի հաջորդ տարի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը: Այս տարվա աշխարհի առաջնությունը կմեկնարկի վաղը` ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում: