Գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունում ի հայտ են գալիս առաջին հաղթողները:
Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Բաբայանը գնդակային հրաձգության Հայաստանի չեմպիոններն են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օդամղիչ հրացան տղամարդկանց վարժությունում չեմպիոն դարձավ Հայկ Բաբայանը, իսկ նրան հաջորդեցին՝ Սուրեն Բերյանը և Հրաչիկ Բաբայանը: Նույն ձևի կանանց պայքարում ոսկե մեդալակիր դարձավ Մարիամ Միքայելյանը, արծաթե՝ Ալլա Պողոսյանը, իսկ Անուշ Նալբանդյանը բրոնզե: Վազող թիրախ՝ նորմալ վազք տղամարդկանց պայքարում առաջին արդյունք գրանցեց Հովհաննես Մարգարյանը: Դավիթ Աբաջյանը երկրորդն էր, Գագիկ Ղազարյանը՝ երրորդը: Վազող թիրախ՝ նորմալ վազք կանանց մրցապայքարում անգերաանցելի էր Լիլիթ Մկրտչյանը: Նրան հաջորդեցին Գոհար Վարդանյանը և Արուսյակ Գրիգորյանը: Հրաձիգները դեռևս կմրցեն օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ՝ խառը վազք ձևերում: