Ռուսաստանը Թուրքիայի խնդրանքով կարագացնի S-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման պայմանագրի իրականացումը:
Ռուսաստանը Թուրքիայի խնդրանքով կարագացնի S-400-ի մատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:
«Պայմանագիրը կնքված է, այն կիրագործվի: Թուրքական կողմը միշտ էլ ցանկություն է հայտնել արագացնել գորընթացը, և մենք ընդառաջ կգնանք նրանց»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է Կոժինը:
Նա նշել է, որ ռուսական զինատեսակի մատակարարումը Թուրքիա կմեկնարկի արդեն 2020 թվականին: