Մարտի 21-24-ը Երևանի «Դինամո» մարզական համալիրում տեղի է ունեցել ՀՀ քիք-բոքսինգի առաջնություն, որին մասնակցել է նաև արցախցի 22 մարզիկ:
Արցախցի մարզիկները գրավել են մրցանակային տեղեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ավանդական քիք-բոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ, Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Արմեն Ղահրամանյանն ասել է, որ իրենք առաջին անգամ են մասնակցում ՀՀ քիք-բոքսինգի առաջնությանը:
Մարզիչի խոսքով՝ առաջնության արդյունքները բավականին գոհացուցիչ են:
Ա. Ղահրամանյանը տեղեկացրել է նաև, որ արցախցի 5 մարզիկ զբաղեցրել է առաջին մրցանակային տեղ՝ արժանանալով ոսկե մեդալների և դիպլոմների:
Մարզիկներից 2-ը գրավել են 2-րդ տեղ, 3-ն էլ՝ 3-րդ՝ համապատասխանաբար արժանանալով արծաթե և բրոնզե մեդալների:
Արցախի ավանդական քիք-բոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով՝ առաջին տեղեր գրացած 5 մարզիկները մայիսին մասնակցելու են աշխարհի գավաթի խաղարկությանը: