Artsakhpress

Քաղաքական

ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում Հայաստանի հարցով նոր համազեկուցող կնշանակվի

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է. օրակարգում կան հետաքրքիր զեկույցներ, որոնց վերաբերյալ ասելիք կունենան նաև հայկական պատվիրակության ներկայացուցիչները:

ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում Հայաստանի հարցով նոր համազեկուցող կնշանակվի

ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում Հայաստանի հարցով նոր համազեկուցող կնշանակվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանի ընթացքում Հայաստանի հարցով նոր համազեկուցող կնշանակվի, քանի որ նախկին համազեկուցողն Իտալիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չի ընտրվել:

Ապրիլյան նստաշրջանի ընթացքում շատ հնարավոր է, որ ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունենա, քանի որ գործող նախագահ Միկելե Նիկոլետին ևս ընտրությունների արդյունքներով Իտալիայի խորհրդարան չի անցել: ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգային հարցերի շուրջ պատմել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, Հայաստանի խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Նա մանրամասնեց, որ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, քանի որ ընդամենը վերջերս տեղի ունեցած Իտալիայի խորհրդարանական ընտրություններում ԵԽԽՎ նախագահ Միկելե Նիկոլետին չի ընտրվել Իտալիայի խորհրդարանի պատգամավոր, իսկ դա նշանակում է, որ առաջիկայում սպասվում է ԵԽԽՎ նախագահի փոփոխություն: «ԵԽԽՎ կանոնակարգը թույլ տալիս է չընտրված պատգամավորներին մինչև նոր պատվիրակության կազմավորումը պահել մանդատները, իսկ մենք չգիտենք՝ Իտալիայի խորհրդարանը ապրիլի 23-ին մեկնարկող նստաշրջանում կգա նոր պատվիրակությամբ, թե դեռևս հին պատվիրակությունը կլինի: Այդուահդներձ, եթե անգամ ապրիլյան նստաշրջանում այդ խնդիրը չառաջանա, իսկ մեր ունեցած տեղեկությամբ ԵԽԽՎ նախագահն, այդուհանդերձ, աապրիլյան նստաշրջանին ներկա կլինի, հուլիսին Սոցիալիստների խումբը կառաջադրի նոր նախագահ, քանի որ ներքաղաքաական պայմանավորվածությամբ նախագահ առաջադրելու իրավունքը պատկանում է ԵԽԽՎ սոցիալիստների խմբին»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Նա հայտնեց, որ Սոցիալիստների խումբն արդեն իսկ քննարկում է նոր նախագահի թեկնածուի հարցը՝ ընդգծելով, որ զրուցել է Սոցիալիստների խումբը ներկայացնող իր գործընկերոջ հետ, ով ասել է, որ քննարկում են ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Մորի Պասկեի թեկնածությունն առաջադրելու հարցը: Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ դա Սոցիալիստների խմբի ներքին հարցն է, իրենք այդ որոշումը պետք է կայացնեն: «Կարծում եմ, որ առաջիկայում առավել հստակ կլինի, թե ում թեկնածությունն են իրենք առաջադրելու»,- ասաց Զոհրաբյանը: Դրանից բացի, Իտալիայի խորհրդարան չի անցել նաև Հայաստանի հարցով զեկուցող Ջուզեպպե Գալատին, իսկ դա նշանակում է, որ արդեն ապրիլյան նստաշրջանում պիտի առաջադրվի Հայաստանի հարցով նոր զեկուցող:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է. քննարկվելու է լրագրողների անկախության և ընդհանրապես Եվրոպայում լրագրության հետ կապված խնդիրները: «Կարծում եմ այստեղ շատ լուրջ քննարկում կլինի խոսքի ազատության և ընդհանրապես լրագրողական պրոֆեսիոնալիզմի հետ կապված: Օրակարգում մի շատ կարևոր զեկույց կա, որը վերաբերվում է ներքին տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Այստեղ հայկական պատվիրակությունը իր առաջարկներով աշխատել է այդ զեկույցի վրա: Կարծում եմ այստեղ ևս բավականին հետաքրքիր քննարկում է սպասվում: Դրանից բացի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և ընդհանրապես բազմաթիվ զեկույցներ կան, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման հետ կապված շատ կարևոր զեկույց կա, որտեղ վստահաբար մենք մեր ասելիքը կունենանք: Բացի դրանից, հրատապ կարգով հնարավոր է հաստատվի Եվրոպայում ռասիզմի, քսենոֆոբիայի և այլատյացության վերաբերյալ քննարկումը, որտեղ ևս, հաշվի առնելով վերջին շրջանում քսենոֆոբիայի, այլատյացության և ռասիզմի կտրուկ աճը, որը մենք տեսնում ենք նաև մեր հարևան երկրում և ընդհանրապես Եվրոպայում այլատյացությունը լրջագույն խնդիր է դառնում, կարող ենք հետաքրքիր քննարկումներ ակնկալել»,- ընդգծեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամը:

Նա վստահեցրեց, որ հայկական պատվիրակությունը պատրաստ է վեհաժողովի առաջիկա նստաշրջանին, քանի որ պատվիրակության անդամներից յուրքաչանչյուրը գիտի իր անելիքը՝ հույս հայտնելով, որ մեր պատվիրակությանը վատ իմաստով անակնկալներ չեն սպասվի:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը տեղի կունենա 2018թ. ապրիլի 23-27-ը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search