Artsakhpress

Միջազգային

Ընտրություններն Ադրբեջանում զավեշտ են․ Կոզլարիչ եւ Քրամեր

Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին Արեւմուտքը մոռանում է Պուտինի մոլուցքի պատճառով, սակայն Ալիեւի վարչակազմն ամենակոռումպացվածն ու բռնապետականն է տարածաշրջանում։

Ընտրություններն Ադրբեջանում զավեշտ են․ Կոզլարիչ եւ Քրամեր

Ընտրություններն Ադրբեջանում զավեշտ են․ Կոզլարիչ եւ Քրամեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Foreign Policy հանդեսում տպագրված հոդվածում նշում են Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը եւ պետքարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Քրամերը:

Նրանց խոսքով՝ ադրբեջանական այդ ընտրությունները ոչ մի դեպքում չի կարելի իրական ընտրություններ անվանել․ «Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի եւ Բելառուսի, ԱՄՆ-ն երբեք Բաքվի դեմ պատժամիջոցների մեխանիզմ չի կիրառել»։

Հեղինակների կարծիքով՝ սրա պատճառն այն է, որ  Ադրբեջանն էներգակիրների մեծ պաշարներ ունի եւ Աֆղանստանում տեղակայված ամերիկյան ուժերի մատակարարման հյուսիսային ուղու կարեւորագույն հատվածն է: Բայց, «լռակյաց» դիվանագիտությունը, նրանց համոզմամբ, տապալվել է։ «Ալիեւին երկար տարիներ շարունակ «անցաթուղթ» տրամադրելով՝ ԱՄՆ կառավարությունը ոչ մի օգուտ չի տվել Ադրբեջանի ժողովրդին կամ ԱՄՆ շահերին տարածաշրջանում։ Միացյալ Նահանգներն ու մյուս արեւմտյան երկրներ նպաստել են Ադրբեջանի ներքին քաղաքականությանը՝ ոչնչացնելով ժողովրդավարական էվոլյուցիայի, մարդու իրավունքների եւ կրոնի ազատության խթանման, ինչպես նաեւ կոռուպցիայի վերացման եւ Միացյալ Նահանգների հետ իրական ռազմավարական գործընկերության հաստատման բոլոր հույսերը»,- news.am-ի փոխանցմամբ՝ գրում են հոդվածի հեղինակները։

Կոզլարիչը եւ Քրամերը նշում են, որ ԱՄՆ-ն ոչ միայն ոչ մի պատժամիջոց չի կիրառել Ադրբեջանի դեմ մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված, այլ նաեւ Բաքուն կարողացել է խուսափել պատժամիջոցներից Մագնիտսկիի ակտի շրջանակներում։

Ապրիլի 11-ի ընտրությունները եւ լուրջ ընդդիմության ճնշումները երկրի համար վերջին կաթիլը կդառնան։ «Այս քայլերը ցույց տվեցին, որ երկու տասնամյակի ընթացքում Ադրբեջանում տիրող շարադան (հանելուկը) վնաս է հասցրել ադրբեջանական ժողովրդին ու երկրի միջազգային հեղինակությանը»,-գրում են նրանք՝ հիշեցնելով խոսքի ազատության հարձակումները երկրում։

Չնայած տնտեսական բարեփոխումների հռետորաբանությանը՝ Ադրբեջանը խորհրդային տիպի տնտեսություն է, որտեղ գերակշռում են պետական կամ օլիգարխներին պատկանող ընկերությունները։

Կոզլարիչը եւ Քրամերը նաեւ հիշեցնում են, որ նախընտրական շրջանում Ալիեւի կառավարությունը նաեւ Հայաստանի հետ պատերազմի կոչեր էր հնչեցնում: «Լայնածավալ զորավարժություններ անցկացնելով եւ Երեւանը որպես Ադրբեջանի մաս որակելով` իշխանությունները նպատակ ունեն երկրի քաղաքացիներին միավորել ազգայնական դրոշի ներքո: Դա այն նույն մարտավարությունն է, որ կիրառում է Ռուսաստանի նախագահը` ռազմական միջամտության դիմելով Ուկրաինայում եւ Սիրիայում», - գրում են հոդվածի հեղինակները»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search