Փրկագին ստանալու նպատակով առեւտրային ընկերության առեւանգված փոխտնօրենն ազատ է արձակվել Մերձմոսկվայում:
Ռուսաստանում ադրբեջանցիները փրկագնի համար գործարարի են առեւանգել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին, փոխանցում է news.am-ը:
Նրա խոսքով՝ 2018 թվականի ապրիլի 11-ին իրավապահ մարմիններին դիմել էր ուղեւորափոխադրումների ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի ղեկավարը՝ հայտնելով, որ գիշերը Սոլնեչնոգորսկ շրջանի Անդրեեւկա գյուղում անհայտ անձինք նրա տեղակալին ուժի կիրառմամբ նստեցրել են ավտոմքենայի մեջ եւ տարել անհայտ ուղղությամբ: Նրա ազատարձակման համար առեւանգիչները մեկ միլիոն ռուբլի են պահանջել:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկաններին հաջողվել է ազատ արձակել առեւանգված տղամարդուն, իսկ կասկածյալները ձերբակալվել են: Առեւանգումն իրականացրել էին Ադրբեջանի Հանրապետության երեք աշխատող չունեցող քաղաքացիները»,- հայտնել է Վրադին: