Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը բրոնզե մեդալակիր է դարձել սուսերամարտի Ռուսաստանի առաջնության անհատական պայքարում:
Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սմոլենսկում կայացած մրցաշարի կիսաեզրափակիչում 24-ամյա մարզուհին 14:15 հաշվով պարտվել է մոսկվացի Սվետլանա Շեւելեւային, որը հաղթել է նաեւ եզրափակիչում եւ դարձել Ռուսաստանի չեմպիոն:
Կանանց Ռուսաստանի առաջնությանը մասնակցել է 53 մարզուհի: Յանա Եգորյանը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է: