Ռուսաստանի եւ Արեմուտքի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ, քանի որ ավելի վաղ կապուղիներ Էին աշխատում կողմերի միջեւ եւ ռուսատյացության մոլագարություն չկար:
Ռուսաստանի եւ Արեմուտքի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այդ մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է BBC բրիտանական կորպորացիային տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել Է ապրիլի 16-ին:
«Ես կարծում եմ, որ դրանք (Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների հարաբերությունները) ավելի վատ են: Որովհետեւ սառը պատերազմի ժամանակ գոյություն ունեին կապուղիներ: Եվ չկար ռուսոֆոբիայի այս մոլագարությունը, որը նման Է պատժամիջոցների միջոցով ցեղասպանության փորձի»,-ասել Է ԱԳ նախարարը: Նա նաեւ այն բանի հույս Է հայտնել, որ Արեւմուտքում մարդիկ, ներառյալ նրանք, ովքեր գտնվում են իշխանության գլուխ, հասկանում են այդ իրադրության վտանգավորությունը: