Artsakhpress

Հասարակական

«Թումո» կենտրոնը նախատեսում է նոր ծրագրեր

Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կառույցի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը հանդիպել է թումոցիների ծնողների հետ:

«Թումո» կենտրոնը նախատեսում է նոր ծրագրեր

«Թումո»  կենտրոնը  նախատեսում  է  նոր     ծրագրեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ Մարի  Լու  Փափազյանը,  ողջունելով  ներկաներին, պատմել   է   կենտրոնի   գործունեության  մասին:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների  կենտրոններ  են  գործում  Երևանում, Գյումրիում, Դիլիջանում   և  Ստեփանակերտում, որտեղ   սովորում  է   14  հազար  երեխա:

Ստեփանակերտի  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների  կենտրոն  է  հաճախում   շուրջ   1000  երեխա: 

«Մեր   նպատակն  է   «Թումո»-ի  երեխաների  ունեցած   գիտելիքները  խթանել  ու  զարգացնել: Կենտրոն  հաճախելով՝ նրանք   ստանում  են   ինքնուսուցում, մասնակցում  աշխատարանների  և  դասընթացների, որոնք   վարում  են    արտասահմանից   հրավիրված   մասնագետներ»,-նշել  է «Թումո»-ի  գործադիր  տնօրենը  և    ընդգծել, որ   ինքը  հիացած  է  Ստեփանակերտի    «Թումո»  կենտրոն    հաճախող  երեխաների   ընդունակություններով, մակարդակով  և  նպատակասլացությամբ: Մարի Լու Փափազյանն  այնուհետև     ներկայացրել   է  «Թումո Ստուդիաներ»,   «Թումո Լաբեր» և  «Թումո Բանակ» 3  ծրագրեր:

Ըստ   գործադիր   տնօրենի՝   «Թումո Ստուդիաներ»  ծրագրին  կարող  են  մասնակցել 12-18 տարեկան   պատանիները: Այս  ծրագրի  մասնակիցներն   ապագայում   կարող  են   դառնալ   դիզայնի  կայացած  մասնագետներ  և արհեստավորներ:

«Թումո Ստուդիաններ» աշխատարաններում     ստեղծվում  են  նորարական  աշխատանքներ  այնպիսի  ոլորտներում, ինչպիսիք  են  նորաձևությունը,  զարդերի  դիզայնը,  խոհարարությունն  ու   արտադրական   դիզայնը:

Իսկ  «Թումո Լաբեր»-ը  տեխնոլոգիական  կրթության  ծրագիր  է,   համալսարանական   տարիքի   ուսանողների  և  երիտասրադ  մասնագետների  համար, որը   լրացնում  է  տեղական  համալսարանների  կրթական  ծրագրերը՝  տրամադրելով  նորարարական,  նախագծերի  վրա  հիմնված  կրթության  հնարավորություններ  ժամանակակից  առաջատար  ոլորտներում:

«Թումո Բանակ»   ծրագիրը    զինծառայողներին  հնարավորություն  է  տալիս  ծառայության  ընթացքում   զարգացնելու  այնպիսի   գիտելիքներ,  որոնք   կնպաստեն  նրանց    մրցունակության  բարձրացմանը  թե՛   ծառայության  ընթացքում,  և      թե՛   զորացրվելուց  հետո:

Հանդիպման  ընթացքում    կենտրոն  հաճախող   երեխաների  ծնողները  հանդես  են  եկել   հարցադրումներով   և   ստացել     պարզաբանումներ:

Կենտրոն  հաճախող   ծնողների   անունից  Ասկերանի   շրջանի  Խանձք   գյուղի բնակչուհի Նարինե   Խաչատրյանն իր  երախտագիտությունն  է  հայտնել   Մարի Լու Փափազյանին  իրենց   երեխաներին  կրթելու, զարգացնելու   գործում  մեծ   ներդրում  ունենալու  համար  և  հույս  հայտնել, որ   «Թումո»-ն  իր  նոր   ծրագրերով   կարողանալու  է  այսօրվա  սերնդին   դարձնել  էլ   ավելի    խելացի  ու տեղեկացված:   

Տեղեկացնենք նաև,  որ  2019  թվականին   «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների  նոր  կենտրոններ  են  բացվելու   նաև Մասիսում և Տավուշի  մարզի     Կողբ  գյուղում: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search