Ապրիլի 16-ից Թունիսում և Չեռնոգորիայում մեկնարկել են թենիսի կանանց աշխարհի ոչ պաշտոնական առաջնության կարգավիճակ ունեցող 2018թ Ֆեդերացիայի գավաթի` Fed Cup-ի խաղարկության 3 -րդ դիվիզոնի եվրո-աֆրիկյան գոտու 2 մրցաշարերը, որոնցում 17 երկրի ընտրանիներ վիճարկում են 2019թ 2-րդ դիվիզոնում հանդես գալու 2 ուղեգրերը:
Թենիսի կանանց հավաքականը վստահ հաղթանակով է մեկնարկել Fed Cup-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Fed Cup-ին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը` Անի Ամիրաղյան, Աննա Մովսիսյան, Մարինա Դավթյան կազմով:
Վիճակահանության արդյունքներով հայ թենիսիստուհիներն ընդգրկվել են Թունիսի մրցաշարի Ա ենթախմբում, որտեղ իրենց մրցակիցներն են դարձել Մակեդոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի հավաքականները:
ՀՀ հավաքականը երեկ՝ ապրիլի 17-ին, ենթախմբային մրցաշարի առաջին խաղում ուժերը չափել է Մակեդոնիայի ընտրանու հետ ,որը հիմնականում համալրված է 17-18տարեկան թենիսիտուհիներով, և վստահ` 3:0 հաշվով հաղթանակ տարել:
Մոտ 1.5 տարվա ընդմիջումից հետո կորտ վերադարձած Անի Ամիրաղյանն իր մրցակցի նկատմամբ առավելության է հասել 6:1, 6:3 հաշիվներով`
Անի Ամիրաղյան-Կատերինա Մարինկովիչ` 6:1,6:3,
Աննա Մովսիսյան-Մարիա Ելենովա`3:6, 6:2,6:1,
Անի Ամիրաղյան / Մարինա Դավթյան- Յանա Տանեսկա/ Կատերինա Մարինկովիչ` 6:4,6:1:
Վաղը `ապրիլի 19-ին ենթախմբային 2-րդ տուրում Հայաստանի ընտրանին կմրցի Լիտվայի հետ: