Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը, ով հանդես է գալիս թեթևագույն քաշային կարգում, հերթական հաղթանակն է տոնել:
Նարեկ Աբգարյանը 9-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսպանիայի Էլչե քաղաքում կայացած մենամարտում Աբգարյանը մրցել է Նիկարագուայի ներկայացուցիչ Պաբլո Նարվաեսի հետ: Հայ բռնցքամարտիկը, ունենալով բացահայտ առավելություն գրեթե բոլոր ռաունդներում, հաղթել է մրցավարների միանձնյա որոշմամբ և պրոֆեսիոնալ ռինգում տարել է 9-րդ հաղթանակը:
Այս մենամարտից հետո Աբգարյանը հնարավորություն ստացավ պայքարել չեմպիոնական գոտու համար: